Ալմա Աթայում անկարգությունների ժամանակ զոհված անվտանգության աշխատակիցների թիվը հասել է 12-ի. նրանցից մեկի գլուխը կտրված է եղել
Ալմա-Աթայում ցուցարարների հետ բախումների ժամանակ զոհվել է անվտանգության 12 աշխատակից, ևս 353 աշխատակից վիրավորվել է, հաղորդում է Ղազախստանի պետական հեռուստաալիքը։
«Ալմա Աթայի հրամանատարության տվյալներով այսօր առավոտյան դրությամբ ահաբեկիչների ձեռքով տուժել է 353 իրավապահ, սպանվել է 12 իրավապահ, որոնցից մեկի դիակը հայտնաբերվել է գլուխը կտրված վիճակում», - ասվել է հեռուստաալիքի եթերում։
Իշխանությունները վերջինս համարել են որպես քաղաքի վրա գրոհած «ավազակային կազմավորումների ահաբեկչական և ծայրահեղական բնույթի» ուղղակի ապացույց։