Ղազախստանի նախագահը մի շարք հրատապ հանձնարարականներ է տվել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մի շարք հրատապ հանձնարարականներ է տվել երկրի կառավարությանը, հայտնում է նախագահի կայքը։
Հաղորդագրության համաձայն՝ երկրի ղեկավարը հանձնարարել է ստեղծել հատուկ քննչական խումբ՝ բաղկացած Գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի իրավասու այլ կառույցներից՝ դեպքի պատճառները բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Մարզերի ղեկավարներին հանձնարարվել է արժանի նյութական աջակցություն ցուցաբերել զոհված ոստիկանների ընտանիքներին և զինված ուժերին։
Թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարությունը ՆԳՆ-ի հետ համատեղ ուղիղ գիծ կկազմակերպի քաղաքացիներին հանցավոր խմբավորումների գործողությունների հետևանքով զոհերի և անհայտ կորածների մասին տեղեկություններ տրամադրելու համար։
Ղազախստանի նախագահը նաև հանձնարարել է միջոցներ ձեռնարկել դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների սուբյեկտների և օտարերկրյա ընկերությունների բիզնեսի պաշտպանության համար։ Արտաքին գործերի նախարարությունը պետք է ապահովի օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության արդի հարցերի մշտական կապերի պահպանումը։