ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ուկրաինային, Ռուսաստանին և Իրանին վերաբերող հարցեր
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Իրանի հետ կապված հարցեր։
Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր, ներառյալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հետագա ագրեսիայի վտանգը և Իրանի մարտահրավերները: Պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է վարչակազմի անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության ապահովման հարցում»,- ասվում է փաստաթղթում։ .