Այցելելու որոշակի նպատակ պետք է լինի. Ավանեսյանը գերությունից վերադարձած վիրավոր զինվորներին այցելելու նպատակ չի տեսնում
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գերությունից վերադարձած վիրավոր զինվորներին այցելելու անհրաժեշտություն չի տեսնում։ Համենայնդեպս, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ նպատակ չունի։
Հարցին՝ գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողներին Դուք կամ Ձեր գերատեսչությունից որևէ մեկն այցելե՞լ է, նախարարը պատասխանեց. «Այցելելու որոշակի նպատակ պետք է լինի։ Եթե որևէ մասնագետի, որևէ բժշկական օգնության անհրաժեշտություն լինի, միանշանակ կտրամադրվի թե՛ կալանավայրում, թե՛ մեր բժշկական մասնագիտացված կենտրոններում, ինչպես բոլոր կալանավորների համար»։
Հիշեցնենք, որ այս պահին ծանր վիրավորումով գերիներ կան կալանավայրում։ Նրանցից Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք: