ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Նախորդ տարվա ընթացքում հայտնաբերվել է 468 ինքնակամ շինություն, որից 32-ի դեպքով հարուցվել է քրգործ

Կառավարության այսօրվա նիստում սահմանել է ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման կարգը: Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջ: Ըստ այդմ՝ նախատեսվում է , որ չհաշվառված ինքնակամ կառույցն հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձիք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով:

Քանի որ ինքնակամ կառույցը հաշվառվում էր նաև մինչև օրենսդրական փոփոխություններ կատարելը՝ սահմանվել է, որ կարգի իմաստով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաև այն դեպքերում, երբ մինչև կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց:

Կառավարության հաղորդմամբ, սահմանված է, որ ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով ներկայացվում են` 2021 թ. հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, մինչև 2021 թ. հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2023 թ. հունվարի 1-ը, մինչև 2021 թ. հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թ. հունվարի 1-ը, մինչև 2021 թ. հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թ. հունվարի 1-ը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ գործիքակազմով է վերահսկվելու նոր ինքնակամ շինությունների կառուցումը կանխելու գործընթացը. «Ինչպե՞ս ենք կառավարելու ռիսկերը, որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ կառույցների բում տեղի չունենա»:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ վերահսկման երաշխիքներ են ապահովվել այս որոշմամբ և ունեցած տվյալների բազայով:

«2021 թվականին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում արձանագրվել են մինչև 2021 թվականը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները: 2022, 2023 , 2024 թվականներին կառուցված ինքնակամ շինություններն ուղղակի այդ լուսանկարի վրա արտացոլված չեն լինելու: Բացի այդ, այս կարգի կանոններով, չհաշվառված լինելու պարագայում, դրանք դուրս են մնալու հաշվառման ցուցակից»,-ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Նա հավելել է նաև, որ ինքնակամ շինությունների կառուցումը կանխարգելելու նպատակով հստակ ժամանակացույցերով լիազորություններ են վերապահվում համայքնի ղեկավարին և տեսչական մարմիններին:

«Ինքնակամ շինության հայտնաբերման պահից համայնքի ղեկավարի վրա դրվում է պահանջ այն ապամոնտաժելու՝ առանց դատարանի վճռին սպասելու: Եթե դա տեղի չի ունենում, ապա տեսչական մարմինը որոշում է կայացնում և ուղարկում դատական ակտերի հարկադիր կատարողին, որպեսզի շինությունը ապամոնտաժվի: Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ ինքնակամ շինություններն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այլևս չեն կարող օրինականացվել, և զերծ մնան նման գործողություններից»,-նշել է Սուրեն Թովմասյանը :

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո իրավիճակը քաղաքաշինության ոլորտում բարվոք է. «Նոյեմբեր ամսվա դրությամբ ընդհանուր առմամբ տեսչական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 17 ինքնակամ կառույց, դեկտեմբերին՝ նախնական տվյալներով 4 կառույց: Իսկ ընդհանուր, նախորդ տարվա ընթացքում հայտաբերվել է 468 ինքնակամ շինություն, որից 32-ի դեպքով հարուցվել է քրեական գործ»:

Արթուր Ասոյանը նշել է, որ նոր կարգավորումների համաձայն հիմնական կարագավորումը դրված է ՏԻՄ-երի վրա, որոնք ապահովելու են պատշաճ վերահսկողությունը:

«Սակայն, բացի ՏԻՄ-երից, նոր օրենսդրական կարգավորումներով առկա է այնպիսի գործիքակազմ, որը զսպում է հնարավոր չարաշահումները: Մեկ կարևոր արձանագրոմ ևս՝ եթե ինքնակամ կառուցը հաշվառվում է, դա դեռևս չի նշանակում, որ այն պետք է օրինականացվի: Գոյություն ունի կառավարության մեկ այլ որոշում. այն անցնելու է համապատասխան ընթացակարգով, որի վերջարդյունքում կորոշվի՝ այդ ինքակամ կառուցը ենթակա՞ է օրինականացման, թե՞ ոչ»,-ասել էէ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը: