Ի՞նչ կա չհասկանալու` 4-րդ գյուղի անօթևաններն են. Լոռու մարզպետը առանց հասկանալու վարդաշենցիների խնդիրը` խոստացավ օգնել (տեսանյութ)
Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում:
Հունվարի 1-ին կացարանը փակվել է, քանի որ բարեգործական հիմնադրամը չի դիմել և չի մասնակցել համապատասխան մրցույթին, հետևաբար նրա հետ նոր պայմանագիր չի կնքել: Որոշվել է, որ բնակիչներին կացարան է հատկացվում Հաղթանակ թաղամասում՝ «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերից մեկում։ Անօթևանները, սակայն, դեմ են այս տարբերակին։
Լոռու մարզպետը կացարանի բնակիչներին և աշխատակիցներին խոստացավ նախարարին ներկայացնել հարցը։