Ղազախստանում ցուցարարները պահանջում են իշխանափոխություն եւ վերադարձ 1993 թվականի սահմանադրությանը
Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում ակտիվիստները հինգ պահանջ են ներկայացրել իշխանություններին, հայտնում է ORDA Telegram ալիքը։
Այդ պահանջները ներառում են՝ իշխանափոխություն յուրաքանչյուր շրջանի և քաղաքի ղեկավարի, ժողովրդական ընտրություններ անցկացնելով, մարդիկ իրենք պետք է ընտրեն ղեկավարին։ 1993 թվականի Սահմանադրության վերադարձ։ Քաղաքացիական ակտիվիստները չպետք է ոտնձգությունների ենթարկվեն։ Իշխանության պետք է գա պետական համակարգից դուր անձ։
Նշենք, որ ընթացող իրադարձությունների ֆոնին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է վարչապետ Ասկար Մամինի և նրա կառավարության հրաժարականը։