Չավուշօղլուն և Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցություններից առաջ
Չորեքշաբթի օրը՝ հունվարի 5-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև, հայտնում է TRT Haber-ը։
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ կողմերը քննարկել են մի քանի կարևոր հարցեր։
Չավուշօղլուն և Ստոլտենբերգը նաև մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-Ռուսաստան առաջիկա բանակցություններից առաջ։