Պուտինի անվամբ օծանելիք է արտադրվել
Մոսկվայի հանրահայտ «ԳՈՒՄ» առևտրի կենտրոնում վաճառքի է հանվել նոր հաղարջի, կիտրոնի ու բերգամոտի հիման վրա ստեղծված օծանելիք:
The Guardian-ի փոխանցմամբ` օծանելիքի ստեղծման համար մասնագետներին ոգեշնչել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նոր բույրը ստացել է Leaders Number One անվանումը, իսկ շշի ներքևի հատվածում գրված է հետևյալը` «Inspired by Vladimir Putin», ինչը թարգմանաբար նշանակում է` «Վլադիմիր Պուտինից ոգեշնչված»: Բացի այդ, դրա վրա պատկերված է նախագահի կիսադեմը։
Օծանելիքի 100 մլ տարողությամբ շիշն արժե 6.000 ռուբլի: Վաճառքից ստացված գումարը տրամադրվելու է հաշմանդամ երեխաների օգնության հիմնադրամին:
Այն արտադրվել է 2.000 օրինակով։ Հայտնի է, որ նորույթը հետաքրքրել է ոչ միայն ռուսներին, այլև` արտասահմանցիներին. օծանելիքից առցանց տարբերակով արդեն պատվիրել են Գերմանիայից ու Չինաստանից: