Ծխախոտը պետք է «տակից» վաճառեն. Փաշինյանը կոչ արեց տներում էլ արգելել ծխախոտի օգտագործումը
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հակածխախոտային օրենսդրությունը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը։
Հունվարի 1-ից արգելվում է հրապարակային ցուցադրել ծխախոտները վաճառասրահներւմ ու հանրային սննդի կետերում՝ բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյաննն էլ ասաց, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է, գերակշռող մասը տղամարդիկ են՝ 51 տոկոս:
Ըստ Ավանեսյանի, սա կնպաստի, որ երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը նվազի:
Փաշինյանը հիշեց խորհրդային տարիները, երբ ծխախոտը «տակից» էր վաճառվում:
«Ծխախոտը պետք է տակից վաճառեն: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներրին կոչ եմ անում տներում էլ արգելել ծխախոտի օգտագործումը»,-նշեց նա: