ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայում
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր Էլ Զոր նահանգում տեղակայված կրակային դիրքերին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ կոալիցիայի մամուլի ծառայությանը հղումով։
Մամուլի ծառայությունը հայտնել է, որ երեքշաբթի ժամը մոտավորապես 15:40-ից սկսած, կոալիցիոն ուժերը դիտարկել են մի քանի անուղղակի հրթիռների արձակման տեղամասեր Green Village ռազմաբազայի շրջակայքում:
«Գործելով ինքնապաշտպանության նպատակով՝ կոալիցիոն ուժերը հարվածներ են հասցրել սպառնալիքը վերացնելու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ։ Կոալիցիան չի նշել կրակային դիրքերի պատկանելությունը։