Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը
Չորեքշաբթի օրը Թուրքիայում՝ Միջերկրական ծովի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 85 կմ հարավ-արեւմուտք,որտեղ կա 112 հազար բնակչությու։ Ցնցումները գրանցվել են 69 կմ խորության վրա։
Ավերածությունների, զոհերի և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։