Ամբողջ գիշեր Ղազախստանում շարունակվել են զանգվածային անկարգությունները (տեսանյութեր)
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է.
«Կտրուկ սրվել է իրավիճակը Ղազախստանում։
Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հենց այս պահին զանգվածային անկարգություններ են տեղի ունենում։
Տասնյակ հազարավոր ղազախատանցիներ դուրս են եկել փողոցներ և վանկարկում են հակաիշխանական «լոզունգներ»։
Հիշեցնենք, որ խնդիրը ծագել է Ղազախստանի նախագահ Տոկաևի այն որոշման համաձայն,ըստ որի համարյա երկու անգամ թանկացավ հեղուկ գազի գինը բնակչության համար։
Ճիշտ է, թանկացման որոշումը արդեն չեղարկվել է, սակայն մարդիկ միևնույն է շարունակում են զանգվածային բողոքի ակցիաները»: