Մեր կորուստների և կործանման հարատև գործընթացի հիմնական պատճառներից մեկը հակաթուրքիզմի դրոշով կեղծ հերոսացումն է. քաղաքագետ
Արձագանքում եմ մի «հայրենասիրական» գրառման: Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը և հավելել.
«Հարգելի հայրենասեր ֆեյսբուքահայ, ձեր զգացմունքային ձևակերպումները վնասակար են իրատեսական պետական քաղաքականության համար: Նախ պետք չէ վիրավորել ժողովրդին թրքասեր կամ թրքաբարո որակումներով:
Մեր կորուստների և կործանման հարատև գործընթացի հիմնական պատճառներից մեկը հակաթուրքիզմի դրոշով կեղծ հերոսացումն է: Մեզ համար հավասարապես կործանարար են և հակաթուրքիզմը և հակառուսիզմը, պատմությունն արդեն հազար անգամ դա ապացուցել է:
Տարածաշրջանում հզորագույն ուժ հանդիսացող Իսրայելին և համաշխարհային հրեությանն եք վիրավորում, ջհուդներ որակումով:
Մի՞թե չգիտեք որ գլոբալ ֆինանսական ռեսուրսներն այսօր իրենք են կառավարում և ցանկացած երկրի կարող են ժամերի ընթացքում տնտեսական փլուզման հասցնել: Եվ հիշեք քանի դեռ մենք չենք գտել Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ մեր համակեցության կանոնները, պարզապես չենք կարող գոյատևել»: