ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

2022 թվականը սկսեց բավական տագնապալի մթնոլորտում. խրխռալով ամեն ինչ «վարի են տալիս»

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«2022 թվականը սկսեց բավական տագնապալի մթնոլորտում։

Խոսքը գլոբալ խնդիրների մասին է, որոնք չի լինի անտեսել, քանզի, եթե (Աստված ոչ անի) իրավիճակը սրվեց, ապա մեզ այնպես կհարվածի, որ հաստատ տակից դուրս չենք գա։

Տեսեք... առաջին անգամ վերջին 40 տարվա ընթացքում ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան և Ֆրանսիա ֆորմատով ՇՏԱՊ ընդունվում է մի բանաձև, որը վերահաստատում է միջուկային (!!!!!!!!!!!!) պատերազմի անընդունելիությունը։

Ինչո՞ւ հենց հիմա այսպիսի լուրջ հայտարարության կարիք ծագեց։

Փորձենք այս պարագայում մի փոքր այլ անկյան տակ դիտարկել ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև ակտիվ հասունանում է ռազմական առճակատման հնարավորություն «ուկրաինական» ուղղությամբ։

Թե՛ ռուսները, թե՛ ամերիկացի/եվրոպացիները պնդում են, որ իրենց դիրքերը կտրականապես չեն զիջելու պայմանական «ուկրաինական» ուղղությամբ։

Երկուսն էլ բացահայտ հայտարարում են, որ պատրաստ են նույնիսկ ուղիղ ռազմական առճակատման, եթե իրենց կենսական շահերը ոտնահարելու փորձ լինի։

Բայդենը (ԱՄՆ) և Զելենսկին (Ուկրաինա) արդեն պայմանավորվել են, որ եթե իրավիճակը սրվի (այսինքն ռուսական և ուկրաինական զորքերի միջև տեղի ունենա ուղիղ ռազմական բախում), ապա ամերիկացիները «կոշտ և անդառնալի պատասխան կտան ռուսական ագրեսիային»։ Այստեղ իհարկե մեծ հարց է, թե ով է իրական ագրեսորը, սակայն պետք է նշել, որ ուկրաինացիներին սատարում են ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամները (բացառությամբ Հունաստանի) և որպես «նվեր» ռուսներին, ուրկրաինացիներին սատարում է նաև Ռուսաստանի վաղեմի թշնամի և նորաթուխ «սիրելի գործընկեր» Թուրքիան։

Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ չնայած այն հանգամանքին, որ իրենք ունեն լավ հարաբերություններ ռուսների հետ ակնկալվող լարվածություն ներքո թուրքերը ուկրաինացիներին «մենակ չեն թողնի» (Դոնբասում հայտված Բայրաքթարները վկա)։

Ռուսների իրենց հերթին վերջնագիր են ներկայացրել ամերիկացիներին և կտրուկ պահանջում են իրենցից երկու բան։

1- Չընդգրկել Ուկրաինային և Վրաստանին, որպես ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։

2- Հեռացնել Ռուսատանին սահմանամերձ Եվրոպական պետություններից միջին հեռահարության միջուկային հրթիռները։

Հատկանշական է, որ ռուսները այս երկու պայմանը չեն դիտարկում որպես քննարկման առարկա, այլ պնդում են, որ սա այն պայմաններն են, որոնք անպայման պետք է ընդունվեն ամերիկացիների կողմից առանց վերապահումների։
Այս հարցի շուրջ ռուսները և ամերիկացիները հանդիպելու են հունվարի 12-15 ընկած ժամանակահատվածում, սակայն հաշվի առնելով կողմերի հռետորաբանությունը «լավով հարցերը փակելու» շանսերը շատ մշուշոտ են։
Բավական լուրջ լարվածություն է նկատվում նաև Չինաստանի և ԱՄՆ ի միջև, այս անգամ Թայվանի ուղղությամբ։

Ինչպես հայտնի է, Չինաստանը դիտարկում է «ընբոստ կղզին» (Թայվանը), որպես Չինաստանի անբաժանելի մի մաս, ինչի հետ իր հերթին համաձայն չեն ո՛չ թայվանցիները, ո՛չ էլ իրենց հովանավոր ամերիկացիները։

Չինական ռազմական օդուժը պարբերաբար ներխուժում է Թայվանի օդային տարածք, իսկ չինական ԶՈւ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումները ակտիվ անցկացնում են դեսանտային բնույթի զորավարժություններ։

Չինացիների արդեն բացահայտ հայտարարում են, որ այլևս մտադիր չեն հանդուրժել ստեղծված իրավիճակը։ Իսկ ամերիկացիները հայտարարում են, որ ամեն գնով պաշտպանելու են «ազատ Թայվանի տարածքային ամբողջականությունը»։

Դե Իրան VS Իսրայել «հավերժ» ռազմական վտանգների մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։ Այս ուղղությամբ նույնպես ահռելի բացասական լարվածություն է գեներացվում Իսրայելի կողմից։

Հիմա որպես հիշեցում, բոլոր վերը նշված պետությունները (դե բացառությամբ Իրանի) միջուկային այնպիսի ներուժ ունեն, որ ի զորու են 500 անգամ ոչնչացնել երկրագունդը։
Իսկ եթե պատկերացնել, որ նույնիսկ առանց միջուկային զենքի կիրառման այնուամենայնիվ կլինի ինչ որ մեծ ռազմական բախում ԱՄՆ/Ռուսաստան/Չինաստան կամ Իրան/Իսրայել ուղղությամբ, ապա գլոբալ վերադասավորումների ներքո մեր շուրջ տարածաշրջանային իրավիճակը հնարավոր է լրիվ «տրաքի», ինչը իրականում կարող է առաջացնել շատ, շատ, շատ, շատ ծանր հետևանքներ մեր համար։

Հ.Գ
Եվ չնայած աշխարհը կանգնած է նոր «կարիբյան ճգնաժամի» առջև, մեր մոտ էական փոփոխություն չկա, քանզի Հայաստանի ներկայիս իշխանության թրքահաճո և ադրբեջանամետ քաղաքականությունը ընթանում է իր հայակործան «հունով», այսինքն մեզ բոլորիս «խաղաղության դարաշրջանի» պատրվակով տանում են դեպի նոր պատերազմ, իսկ «դելիմիտացիայի-դեմարկացիայի» շղարշի տակ տանում են դեպի Հայաստանի ինքնիշխան տարածքների կորուստ/մասնատում + Արցախի Հանրապետության իրավական ապալեգիտիմացում ադրբեջանական սցենարով։

Մի խոսքով, Հայաստանում ցավոք փոփոխություն չկա- «Ապագա կա» խրխռալով ամեն ինչ «վարի են տալիս»։
... շարունակելի»: