Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 14 մարդ
Իրանի հարավային շրջաններում վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով ութ մարդ զոհվել է, երկուսն անհետ կորել են, հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին։
Իրանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ջրհեղեղների ու անձրեւների հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի։
Գործակալությունը նշում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի հարավային շրջանների մեծ մասը տուժել է ջրհեղեղներից։ Հորմոզգան նահանգում հայտարարվել է 10 գյուղի տարհանման մասին։