Ջո Բայդենի ինքնաթիռը հանդիպել է ուժգին փոթորիկին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամանորյա տոների հետ կապված մի քանի օր տևած արձակուրդից հետո Դելավերից վերադարձել է Սպիտակ տուն՝ ձնաբքի ֆոնին, հայտնում է RIA.ru-ն։
Ինչպես վկայում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Էնդրյուս ավիաբազա ժամանելուն պես պետության ղեկավարը հայտնվել է սաստիկ ձնաբքի մեջ։ Լրագրողների մեկնաբանությունների համաձայն, վայրէջքից հետո Բայդենը ստիպված է եղել մոտ կես ժամ մնալ ինքնաթիռի ներսում։
Միացյալ Նահանգների նախագահը քամու հզոր ազդեցության տակ թեթևակի օրորվելով իջել է սանդուղքով, որից հետո նստել է սպասող մեքենան և հեռացել։