Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
Միջերկրական ինֆեկցիոն ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ: Թեև COVID-19-ի նոր տարբերակի սպառնալիքի և դրա վարակիչ լինելու մասին տեղեկություններ չկան, նոր տարբերակը նշանակվել է B.1.640.2: ԶԼՄ-ների տվյալներով՝ այն հայտնաբերվել է Կամերունից Ֆրանսիա վերադարձած ճանապարհորդների մոտ։
Ավստրիական Heute հրատարակության համաձայն՝ նոր շտամի 46 մուտացիա է հայտնաբերվել, այն հայտնաբերել են բժիշկները Մարսելում։
Ֆրանսիայում վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ։ Դա պայմանավորված է օմիկրոն շտամի տարածմամբ: Ուրբաթ օրը երկրում հայտնաբերվել է համաճարակի սկզբից ի վեր օրական դեպքերի առավելագույն թիվը՝ 232 հազար։