Հանրահավաքներ Ղազախստանում. Տոկաևը ցուցարարներին երկխոսության կոչ է արել
Կիրակի օրվանից Ղազախստանի Մանգիստաու շրջանում չարտոնված ցույցեր են անցկացվում հեղուկ գազի գների բարձրացման դեմ, որոնք հունվարի 1-ից մեկ լիտրի դիմաց 0,27 դոլար են դարձել։
Երկուշաբթի կեսօրին Ղազախստանի կառավարությունը պետության ղեկավարի անունից հայտարարեց Մանգիստաուի շրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակը քննարկելու համար հանձնաժողովի ստեղծման մասին և խոստացավ իրականացնել հեղուկ գազի գինը կարգավորելու միջոցառումների փաթեթ։
Հետաքննություն է սկսվել նաև գազալցակայանների սեփականատերերի նկատմամբ՝ գնային համաձայնության համար՝ հանրապետության կայունության շահերից ելնելով «փոխընդունելի լուծում» գտնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հանրապետական օպերատիվ շտաբը աշխատում է շարունակական հիմունքներով։ Հանձնաժողովին հանձնարարվել է խնդրի փոխընդունելի լուծում գտնել՝ ի շահ մեր երկրում կայունության», - գրել է Տոկաևը Twitter-ում։
Ղազախստանի նախագահը նշել է, որ իրավապահ մարմիններին հանձնարարվել է ապահովել հասարակական կարգի խախտումների կանխումը։ «Ցուցարարները պետք է երկխոսության պատրաստակամություն և պատասխանատվություն դրսևորեն»,- հավելել է պետության ղեկավարը։