Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է սկսվել 2022 թվականի գարնանը կամ ամռանը․ Իլոն Մասկ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է սկսվել 2022 թվականի գարնանը կամ ամռանը։ Այս կանխատեսումն արել է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, հայտնում է iXBT.com-ը։
Հաղորդագրության համաձայն՝ օգտատերերից մեկը Twitter-ում հրապարակել է 936 ստարտափների ցուցակը, որոնց ընդհանուր շուկայական արժեքը կազմում է 1 մլրդ դոլար և Մասկին հարցրել է, թե ինչպիսին կլինի ցուցակը հինգ տարի հետո։ Tesla-ի ղեկավարը պատասխանել է, որ նրանցից քչերը կարող են գոյատևել հաջորդ տարի և ասել է ժամկետների մասին.
«Մակրոտնտեսական կանխատեսումը, մեղմ ասած, հեշտ չէ։ Ես խորապես զգում եմ, որ դա տեղի կունենա մոտ 2022 թվականի գարնանը կամ ամռանը, բայց ոչ ուշ, քան 2023 թվականը»,- ասել է նա։