Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Հասարակություն

Ծանր վիրավորմամբ գերեվարված, հայրենիք վերադարձված և կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք․ պաշտպան

Նոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցված, հետո կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք, ամբողջ կյանքում հաշմանդամություն ունենալու վտանգ է առկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը՝ հիշեցնելով, որ Արեն Արամյանը գերեվարվել էր Նոյեմբերի 16-ին մարմնական ծանր վնասվածք ստանալուց հետո։

«Ըստ իր ասելու՝ տեղափոխվել է Բաքվի հիվանդանոցներից մեկը, որտեղ 2 անգամ վիրահատության է ենթարկվել, ծնկի վնասվածք է, միջանցիկ հրազենային բազմաբեկոր կոտրվածքներով վիրավորում է։ ՀՀ տեղափոխվելուց հետո ստացիոնար բուժման է ընդունվել Մուրացանի հոսպիտալում, որից հետո դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է և տեղափոխվել է ՁՊՎ և դեկտեմբերի 8-ին կալանավորվել է; Դեկտեմբերի 27-ին քննիչը կրկին միջնորդություն է ներկայացրել կալանքի հետ կապված, այդ ընթացքում Մուրացանից ստացել ենք բժշկի եզրակացությունը, համաձայն որի՝ պարտադիր պետք է ոտքը ֆիքսատորով մեկ ամիս անշարժ մնա։ Բայց այդ ընթացքում մի քանի անգամ ՁՊՎ-ից տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն, բարձրացրել են երկրորդ հարկ, հետո տեղափոխել են Արմավիր ՔԿՀ, հետո նորից բերել են հարցաքննության, այնինչ այդ վիճակում տեղաշարժվելը հակացուցված է»,-մանրամասնեց պաշտպանը։

Արա Կարապետյանի խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել էր, որից հետո դիմում է, գրել Քրեակատարողական բժշկական ծառայություն, տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ հետազոտության, բայց պատասխանը դեռ չեն ստացել։

«Կալանքի նիստին ոտքի պատճառով չի կարողացել ներկայանալ։ Իր բժշկական փաստաթղթերի մեջ նշված է, որ մեկ ամիս ոտքը պետք է անշարժ մնար, որից հետո պետք է անցներ վերականգնողական բուժում, բայց ՔԿՀ-ում ի՞նչ վերականգնողական բուժում կարող է ստանալ, Դատապարտյալների հիվանդանոց էլ չեն տեղափոխում։ Մի քանի օր էլ այսպես շարունակվեց, պատկերացրեք՝ ինչ բարդություններ կառաջանան, գիտեք՝ ոսկորը, որ կպնում է ինչ բարդություններ են առաջանում։ Մենք անմեղությունը կապացուցենք, հիմա հարազատներին նրա առողջությունն է հետաքրքրում, այդ մարդը մինչև կյանքի վերջ հաշմանդամ կմնա՝ մի ոտքով, չհաշված բարդությունները։ Ո՛չ դատարանը, ո՛չ նախաքննական մարմիները որևէ բան հաշվի չեն առել»,-ասաց նա։

Պաշտպանը մանրամասնեց, որ բողոքարկել էին կալանքի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խափանման միջոց կալանքն անփոփոխ է թողել, հիմա կրկին պատրաստվում են խափանման միջոցի հարցը բողոքարկել։ Ըստ նրա՝ կալանքի հիմնավորումն այն է, թե իր պաշտպանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործի վրա։

«Բնականաբար աբսուրդ է, չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ ովքեր գերեվարվել են, մեծ մասը վերադարձել է, հարցաքննվել է, առերեսվել է, բացի մեկից, որը չի վերադարձվել։ Տա Աստված այդ զինծառայողն էլ վերադարձվի, բայց ստացվում է, որ եթե Արենը ազատ արձակվի, անօրինական ազդեցություն կարող է ունենալ այն անձի վրա, ով, ցավոք, դեռևս գտնվում է Բաքվում»,- ընդգծեց նա։

Արա Կարապետյանը նաև ընդգծեց, որ իրենք ունեն փաստեր, որ գերեվարումից առաջ սկզբից իր պաշտպանյալը մարտ է վարել, հետո դիրքում մնացել է միայնակ․ ծանր վիրավոր վիճակում գերեվարվել է, այդ մասին հրամանատարներն էլ գիտեն։

«Կրկնում եմ՝ վստահ եմ, որ արդարացվելու է, բայց հիմա առողջական վիճակն է մեզ ավելի շատ հետաքրքրում»,- եզրափակեց նա։