Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 ամսական երխա է մահացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։
Այդ օրը, ժամը 04։00-ին բուժանձնակազմը հայտնաբերել է դեկտեմբերի 27-ից իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 5 ամսական երեխային մահացած։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 5 ամսական Մոնթե Ք․-ն էր, ով ըստ բժիշկների՝ հանկարծամահ է եղել։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։