Սուդանի վարչապետը բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է հրաժարականի մասին
Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկը հայտարարել է իր հրաժարականի մասին։
«Ես որոշեցի ստանձնել պատասխանատվությունը և հայտարարել վարչապետի պաշտոնից իմ հրաժարականի մասին, ինչպես նաև հնարավորություն տալ այս ազնիվ երկրի մեկ այլ տղամարդու կամ կնոջ՝ օգնելու նրան անցնել այն, ինչ մնացել է անցումային շրջանից՝ դեպի քաղաքացիական ժողովրդավարական երկիր», - ասել է Համդուկը։
Վարչապետի հրաժարականը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Խարտումում երեք ցուցարարներ սպանվեցին նոր ցույցերի ժամանակ, հաղորդում է Al Jazeera-ն: Նրա խոսքով՝ հոկտեմբերից ի վեր Սուդանում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 50 մարդ է զոհվել։
Համդուկը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի օգոստոսից։ Սակայն 2021 թվականի հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին, երբ երկրում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, նա հեռացվեց իշխանությունից։ Համդուկը պաշտոնում վերականգնվեց միայն նոյեմբերի 21-ին, երբ նա և Սուդանի զինվորականները պայմանավորվեցին քաղաքական հռչակագրի շուրջ: