Իրանը դեռ չի ճանաչում Աֆղանստանի նոր կառավարությունը
Թեհրանը պաշտոնապես չի ճանաչում Աֆղանստանի ներկայիս իշխանություններին՝ ի դեմս «Թալիբան»-ի, քանի դեռ չի ձևավորվել հիմնական կառավարություն, ասել է Քաբուլում Իրանի դեսպան Բահադուր Ամինյանը։
«Եթե մի խումբ գալիս է իշխանության և բաղկացած է մեկ էթնիկ խմբի ներկայացուցիչներից, իսկ մյուս բոլոր էթնիկ խմբերը կառավարության մաս չեն կազմում, մենք դա չենք ընդունում, և հետևաբար, սիրով կոչ ենք անում թալիբների առաջնորդներին ստեղծել ներառական կառավարություն»,- ասել է դեսպանը աֆղանական Tolo News հեռուստաալիքին տված հարցազրույցում։