ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վճռական պատասխան կտան, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա․ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Ջո Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վճռական պատասխան կտան, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»,- ասվում է պաշտոնական Վաշինգտոնի հայտարարության մեջ։
Պետությունների ղեկավարները նաև աջակցություն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ դիվանագիտական բանակցություններին, որոնք կսկսվեն հաջորդ շաբաթ Ժնևում։