Ավելի լավ ա բան չանեք, քան ավտոները հանեք, ցուց տաք գործ եք անում, բայց օգուտ չտաք... ախպերները հելել են մայթի ձյունը թեթև քերել, սղլիկ սառուց սարքել (վիդեո)
Մովսես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ` փողոցների ու մայթերի վիճակի մասին և դիմել Երևանի քաղաքապետարանին.
«Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality.
Շենգավիթ վարչական շրջան
Չգիտեմ ձեզնից ով ա պատասխանատու, բայց անկապ բենզին եք ծախսում, ավելի լավ ա բան չանեք, քան ավտոները հանեք, ցուց տաք գործ եք անում, բայց ոչ մի օգուտ չտաք:
Սկզբում մտածեցի աղ ա շփած, էն էլ պարզվեց չէ, ախպերները հելել են մայթի ձյունը մաքրեն, թեթև քերել, վրով անցել ավելի սղլիկ սառուց են սարքել:
Խնդրում եմ չպատճառաբանեք թե ասֆալտն են խնայում, նախորդ տարիներին լավ մաքրել են, ասֆալտն էլ բան չի եղել:
Թե խմած են եղել աշխատակիցները՝ ոչինչ, կարաին պռոստը չհելնեին մաքրելու:
Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ:
Հ.Գ. Իդեպ նկարել եմ Արշակունյացի մայթի բարեկարգված պուրակից, որի բարեկարգման համար շնորհակալ եմ»: