Մահացել է Գրիշա Հայրապետովը․ Ալիև-Փաշինյան վերելակային հանդիպման վկան
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։
Վերջինս մահացել է «Երազ» թաղամասի իր բնակարանում։
Հիշեցնենք, որ Հայրապետովը միակ մարդն էր, որ ներկա էր Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպմանը։ Գրիշա Հայրապետովը աշխատանքից ազատվեց, երբ վերելակային բանակցությունների մասին կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը քաղաքական մեծ աղմուկ էր բարձրացել։
Գրիշա Հայրապետովը պետական պահպանության այն եզակի ծառայողներից էր, որ աշխատել էր նախկին երեք նախագահների անվտանգություններում, իսկ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։ Հայրապետովը եզակի պրոֆեսիոնալ և բարոյական զինվորականներից էր։
NEWSPRESS.am-ը ցավակցում է Հայրապետովի ընտանիքի անդամներին և մտարիմներին։