«Դու էս շենք պիտի չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք, գլխովդ պատասխան կտաս». Վարդենիսի ՔՊ-ական քաղաքապետը՝ ավագանու անդամին
Վարդենիսի համայնքապետարանում երկու քաղաքական ուժերի միջեւ լարվածությունը չի հանդարտվում։ ՔՊ-ական թեկնածու, նախկին համայնքապետ Արմեն Մելքոնյանը շարունակաբար մեղադրանքներ է հնչեցնում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանի հասցեին։
«Ես քո հոր թա՞յն եմ, այ թուլա»,- ասաց Արմեն Մելքոնյանը այն ժամանակ, երբ ավագանու անդամները համայնքապետարանի միջանցքում էին։