Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ Հայաստանի շահը որևէ կերպ ներկայացված չէ. Վանեցյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը hraparak.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասել է, թե մեզ տանում են թուրքական օրակարգով հարաբերությունների հաստատման։

«Թուրքիան մշտապես հայտարարել է, որ նախապայմաններ ունի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Դրանք էին՝ Արցախից հրաժարվելը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, պահանջատիրությունից հրաժարվելն ու իր տարածքային ամբողջականությունը ճանաչելը։ 44-օրյա պատերազմից հետո ավելացավ եւս մեկը՝ իրենց տերմինաբանությամբ ասած՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը։ Անկարան ոչ մի օր չարեց հայտարարություն, որ հրաժարվում է այս նախապայմաններից և պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Դրա մասին միայն Հայաստանի իշխանություններն են խոսում։ Եվ, ուրեմն, եթե Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից, բայց միաժամանակ հայտարարում է, որ բարենպաստ միջավայր է ստեղծվել հարաբերությունները կարգավորելու համար, ուրեմն չի՞ ստացվում արդյոք, որ այս իշխանությունները համաձայնել են բավարարել այդ նախապայմանները», - ասել է Արթուր Վանեցյանը։

Նա հիշեցրել է նախապայմանները՝ հրաժարվել Արցախից, հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից ու պահանջատիրությունից և «Զանգեզուրի միջանցք» տրամադրել.

«Ընդ որում, մենք հաճախ ենք խոսում արցախյան հարցին և միջանցքին առնչվող նախապայմանների մասին, և կարծես անտեսվում է Ցեղասպանության հարցի կարևորությունը։ Ես նորից ուզում եմ ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն և ոչ առաջին հերթին պատմական արդարության վերականգնման նպատակ է հետապնդում։ Այն կարևոր անվտանգային հարց է Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Չմոռանանք Թուրքիայի կեցվածքն արցախյան հակամարտության ողջ ընթացքում, Թուրքիայի պահվածքն առաջին արցախյան պատերազմում, ապրիլյանի ժամանակ և, անշուշտ, վերջին՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Արդյոք Թուրքիայի կեցվածքը նույնը կլինե՞ր, եթե ժամանակին Ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկված լիներ։ Հենց այս է պատճառը, որ Ցեղասպանության ճանաչումը նախեւառաջ անվտանգային խնդիր է մեզ համար։ Ընդհանուր առմամբ, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, մենք մի պարզ ճշմարտություն պիտի հասկանանք՝ սահմանները չեն կարող հավերժ փակ մնալ, մի օր պիտի սկսվի հարաբերությունների կարգավորման գործընթաց, բայց կողմերի շահերը հաշվի առնող գործընթաց։ Թուրքիան մեկ տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, հերթական անգամ ցույց տվեց իր թշնամական կեցվածքը հայ ժողովրդի նկատմամբ՝ ամեն կերպ աջակցելով Ադրբեջանին՝ թե՛ ռազմական, թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական ճակատներում։ Ի վերջո, ապացուցված տվյալներ կան Թուրքիայի աջակցությամբ զինյալ ահաբեկիչների վարձակալության մասին։ Սրանք գործողություններ էին, որ պիտի ստանային համարժեք գնահատական։ Բայց մենք ոչ միայն չունենք համարժեք գնահատական, այլեւ այսօր հենց Թուրքիան է նախապայմաններ առաջ քաշում՝ հարաբերությունների կարգավորման համար։ Ի պատասխան սրան՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները հայտարարում են, թե իբր դեմ են այդ նախապայմաններին, բայց իրականում այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ փաստացի դրանց կյանքի կոչման փուլ ենք մտնում»։

Վանեցյանը հիշեցրել է նաև բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որի վերաբերյալ, իր խոսքով՝ ոչ միանշանակ վերաբերմունք ունեն մեր գործընկեր երկրները. օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը։

«Ոչ մի խոսք չասվեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի, ահաբեկիչների, թուրքական նախապայմանների և այլնի մասին։ Այսինքն, ոչ միայն քայլեր չեն իրականացվում Հայաստանի իշխանությունների կողմից՝ հասնելու այդ ագրեսիայի դատապարտմանը, այլև ստեղծված հնարավորություններն էլ պարզապես չեն օգտագործվում։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ որոշակի կապեր, պայմանավորվածություններ Թուրքիայի հետ արդեն գործում են։

Մյուս կողմից՝ այսօր արդեն հայտարարվում է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանից և Թուրքիայից ներկայացուցիչներ նշանակելու մասին, ինչը ևս որոշակի շփումների արդյունք է։ Այդ շփումների, կապերի առկայության ցուցիչ է նաեւ նույն «3+3» շատ կասկածելի ձեւաչափին առանց որևէ խոչընդոտի համաձայնություն տալը» , - ասել է Վանեցյանը։

Նա ընդգծել է, թե հայ-թուրքական այսօրվա գործընթացի համատեքստում մեկ այլ կարևոր հարց էլ կա՝ այս գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կողմ կամ միջնորդներ։

«Սա ևս չափազանց կարևոր է գործընթացի ամբողջական պատկերը հասկանալու տեսանկյունից։ Եթե փորձեմ կարճ, ապա պիտի նշեմ, որ սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ Հայաստանի շահը որեւէ կերպ ներկայացված չէ» , - նշել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասել է, թե սա մեկ այլ լրջագույն խնդիր է.

«Պարադոքսալն այն է, որ աննախադեպ նվաճումների մասին անընդհատ բարձրաձայնող իշխանությունն իրականում հանրությանը խնդիրների աննախադեպ փունջ բերեց:

Երկնիշ տնտեսական աճի փոխարեն ունենք երկնիշ գնաճ, թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները: Այս իշխանությունը, որ պնդում էր, թե աղքատությունը մարդկանց գլխում է, ոչ միայն ոչինչ չարեց՝ հանելու համար այն մարդկանց գլխից, այլև աղքատության հասցրեց Հայաստանի բնակչության գրեթե կեսին: Մասնագետները պնդում են, որ արտագաղթն այս տարվա ընթացքում գերազանցեց նախորդ բավական երկար ժամանակահատվածի ռեկորդները: Թվային համեմատությամբ, այս տենդենցը համեմատելի է 90-ականների արտագաղթին»։