Մանվել Գրիգորյանի հիմնած ավանդույթը շարունակվում է. Ամանորի նախաշեմին 5֊րդ բրիգադի տղերքն ուշադրության են արժանանում (լուսանկարներ)
Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հիմնած ավանդույթը շարունակում են նրա մարտական ընկերները։ Ամեն տարի, Ամանորի նախաշեմին 5֊րդ բրիգադի ազատամարտիկներն ստանում էին աջակցություն:
Չխախտելով այս ավանդույթը, գեներալի մահից հետո էլ «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը պահպանում է երկրի համար մարտնչած տղերքին ու նրանց ընտանիքներին ինչ֊որ չափով սատար կանգնելու ավադույթը։
Թերևս այն, ինչ ստացան ազատամարտիկները կազմակերպությունից, ոչ թե աջակցություն կամ օգնություն է, այլ այն ավելի շատ կարելի է որակել որպես ուշադրություն։
Այն մի փոքր ուշադրությունը տղերքի նկատմամբ, ովքեր ազատագրել են հայկական հողերն ու պատրաստ են նորից անցնել պատերազմի միջով` պաշտպանելու այդ հողը։






