ԱԻ պետական ծառայությունը հորդորում է
Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու, ինչպես նաև վերլուծելով վերջին շրջանում հանրապետությունում արձանագրված հրդեհները՝ ԱԻ պետական ծառայությունը ԱՀ քաղաքացիներին հորդորում է՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի և պիտարդների օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք, ամեն տարի արձանագրվում են դժբախտ ելքով պատահարներ:
Հիշե՛ք, որ նախորդ տարիներին՝ ծնողների անուշադրության պատճառով պայթուցիկները պայթել են երեխաների ձեռքերի մեջ, կամ դրանց պատճառով առաջացել են հրդեհներ: