Թուրքիան կստեղծի ռուսական S-400 և ամերիկյան Patriot համակարգերին փոխարինող ՀՕՊ համակարգ
Թուրքիայում 2022 թվականին հակաօդային պաշտպանության համակարգերի նախագծերի շրջանակներում կներկայացվեն նոր ծրագրեր, որոնք կարող են փոխարինել ռուսական S-400 Triumph-ին և ամերիկյան Patriot-ին։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։
Նշվում է, որ 2022 թվականին նոր ծրագրեր կհայտնվեն HİSAR և SİPER ՀՕՊ համակարգերի ստեղծման նախագծերի շրջանակներում։ HİSAR A + և HİSAR O + համակարգերը փորձարկվել են:
«Այսպիսով, Թուրքիան մեկ քայլով կմոտենա SIPER ՀՕՊ համակարգին, որը կհայտնվի որպես այլընտրանք S-400-ին և Patriot-ին»,- գրում է թերթը՝ հավելելով, որ ՀՕՊ համակարգի շահագործումը նախատեսվում է 2023 թվականից։