Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրվել ԱԳ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին
«Մենք կանգ առանք Գեորգի Կվիրիկաշվիլիի վրա: Վարչապետի պաշտոնակատար Իրակլի Գարիբաշվիլին վաղը խորհրդարանի մեծամասնությանը կներկայացնի Կվիրիկաշվիլիին»,-ասել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գիա Վոլսկին:
Օրենսդրության համաձայն, խորհրդարանի մեծամասնությունը վարչապետի թեկնածությունը պետք է ներկայացնի նախագահին, որն էլ իր հերթին այն կներկայացնի խորհրդարանին: