Ամեն ինչ արվելու է՝ տոնական տրմադրությունը պատահարներով չփչացնելու համար
«Ամեն ինչ արվելու է՝ քաղաքացիների տոնական տրմադրությունը պատահարներով և խցանումներ չփչացնելու համար»:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով ոստիկանությունը դեռ երեք-չորս օր առաջ է սկսել ուժեղացված տարբերակով ծառայություն: Հատկապես քաղաքի շուկաներում, առևտրի մյուս կետերում և խաչմերուկներում երթևեկությունը կարգավորելու համար ոստիկանությունը կենտրոնացրել է ուժերը:
«Ներողամտություն չի ցուցաբերվելու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների նկատմամբ և հայտնաբերելու դեպքում, վարորդը հեռացվելու է մեքենայից, ուղևորներին տեղափոխելու են իրենց անհրաժեշտ վայր, իսկ մեքենան տեղափոխվելու է ոստիկանություն»,-ասաց ոստիկանության գնդապետը: Ըստ նրա՝ ավելի լավ է մարդկան տրամադրությունը փչանա ոստիկանի կազմած արձանագրությմբ, քան ճանապարհատրանսպորտային պատահարներով:
Նորիկ Սարգսյանը կոչ է անում բոլոր վարորդներին ղեկին լինել միայն սթափ և ավելորդ շտապողականություն չցուցաբերել: