Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Եվ եթե Հռոմը կործանեցին բարբարոսներ, ապա Հռոմից ավելի հին Երևանը կարող են կործանել տգետները. Ռուբեն Մելքոնյան

Այս իշխանությունը իր ամբողջ ռեսուրսներով և հետևողականորեն պայքարում է հայոց պետականության դեմ, այսինքն՝ սա պետականակործան իշխանություն է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

««ԿՈՐՈՒՍՅԱԼ ՔԱՌԱՄՅԱԿԻ» ԹԵ՞ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ
(տարեվերջյան ամփոփիչ խոհեր)

Տասնամյակներ հետո իր համակարգչի էկրանի առջև նստած և 21-րդ դարի առաջին քառորդի Հայաստանի մասին գրող պատմաբանը 2018-ից սկսված գործընթացը անվանելու հարցում բախվելու է հետևյալին՝ իր աշխատության ենթագլուխը վերնագրել «կորուսյալ քառամյակ» (եթե այս մղձավանջը ավարտվի 2022-ին), թե «Հայաստանի Հանրապետության ավարտը»:

Այս իշխանությունը իր ամբողջ ռեսուրսներով և հետևողականորեն պայքարում է հայոց պետականության դեմ, այսինքն՝ սա պետականակործան իշխանություն է: Իզմեր չունենալու մասին հայտարարող իշխանությունը իրականում ունի գաղափարախոսություն, դա նեոհերոստրատիզմն է, որի հետևանքով խարխլվեց մեր ազգային հրաշալիքը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները:

Նեոհերոստրատիզմի ամենամեծ աջակիցը տգիտությունն է և այդ ախտով տառապող հասարակական շերտերը: Եվ եթե Հռոմը կործանեցին բարբարոսներ, ապա Հռոմից ավելի հին Երևանը կարող են կործանել տգետները:

Ավազի մեջ գլուխը հմտորեն մտցնելու հարցում ջայլամներին մի քանի անգամ գերազանցած «մտավորական» շերտը կրկնակի է մեղավոր:

Մտավորականների մեջ կան մարդիկ, որոնք հիմա ցածրաձայն ասում են, որ 2018-ին սխալվել են, բայց նրանց մեջ հայտնիներ կան, որոնք պարտավոր են դա անել ավելի հանրային:

Օրինակ՝ հայտնի դերասանը, երգիչը, որը զարմացած ասում էր «պարոն վարչապետ, մի՞թե սա իրականություն է» այսօր տեսնելով արյունահոսող Արցախը, բզկտվող Սյունիքը, անպաշտպան սահմանը, անարգված հայրենիքը, գերիներին՝ պետք է զարհուրանքով ասի. «պարոն վարչապետ, մի՞թե սա՛ է իրականությունը»: Դե իսկ «սոկրատյան հանգստությամբ» այս ամենին նայողներին և մինչ օրս էլ հիացողներին, այս ավերի մասին լռողներին պետք է տալ ամենաբարձր կոչումներ, բայց ոչ Հայաստանի Հանրապետության:

Այսօրվա իշխող ուժի մոտ չգերիշխեց և չի էլ գերիշխելու պետական մտածելակերպը հեռանալ պետության ղեկից կիրառելով «անջատում հանուն փրկության» սկզբունքի այլ տարբերակը՝ «հեռացում հանուն պետականության փրկության»: Եվ այս իրավիճակում ստացվում է հետևյալը. 1+1+1 լոզունգով իշխանության եկած պետականակործան ուժը պետք է հեռանա 680 000-1-1-1 բանաձևով, ուղղակի մինչև 680 հազարի հետհաշվարկը հասնի ավարտին Հայաստան անունով պետություն կարող է այլևս գոյություն չունենալ...»,-գրել է Մելքոնյանը: