Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

«ԿԳԲ-շնիկ գյադա», «չընտրված նախագահ». այսպես էր Ալեն Սիմոնյանը որակում Վլադիմիր Պուտինին. ևս մեկ սկանդալ՝ նրա արխիվից (ֆոտո)

ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձը «ինքը ինքը» չէ, երբ սկանդալի կենտրոնում չէ: Ամեն պատեհ-անպատեհ առիթով իշխանությունը հենց նրան է նետում ոտնատակ, ասենք, ընդդիմությունից կամ ռուսական սապոգներից ստացված հարվածներին դիմակայելու: Ազնիվ լինենք՝ այլևս չի ստացվում. մարդը երբ վերածվում է գործիքի, առարկայի, դե ասենք՝ քարոզչական, նրան այլևս դժվար է իբրև մարդու վերաբերվելը, առավել ևս՝ իբրև քաղաքական գործչի: 

Բայց ամեն մարդ արժանանում է նրան, ինչը հասել է սեփական կենսագրությամբ, մեր օրերում՝ նաև արխիվով: Ասենք՝ ֆեյսբուքյան:

Բոլորովին վերջերս համացանցը ողողվեց Ալեն Սիմոնյանի և Հայկ Մարությանի համատեղ լուսանկարով, որը հրապարակել էր Ալենը ու ռոմատիկ տեքստով ուղեկցել՝ փշերի միջով աստղերին հասած ընկերության մասին: Նույն Ալենն այսօր խոպանչի է համարում Հայկ Մարությանին, դեռ մի բան էլ նրան Տկզար անվանում՝ իր կարծիքով, իբրև վիրավորանք: 

Այս լուսանկարը, սակայն, ընդամենը ծաղիկ էր Ալենի արխիվից այն գրառման համեմատ, որը NEWSPRESS.am-ը գտավ կայքերից մեկի արխիվում, որը տեղադրում է ֆեյսբուքյան հայտիների գրառումները:  

Եվ այսպես. 2013 թվականին, երբ ՌԴ նախագահը նույն Վլադիմիր Պուտինն էր,  հեղափոխական Սաակաշվիլու գույներից շլացած, թունդ ընդդիմադիր Սիմոնյան Ալենը Ֆեյսբուքում գրում էր՝ 

«Հաճախակի է վերջերս խոսվում նախագահ Սահակաշվիլու մասին: Հիմնականում ուշադրությունս գրավել է ռուսական մամուլի չարախնդությունը՝ կապված Սահակաշվիլու ղեկավարման ժամկետի և ապագա հեռանալու հետ: Զզվանքս գալիս է ռուսներին նայելիս, երբ, մոռանալով իրենց ԿԳԲ-շնիկ գյադա չընտրված նախագահին, ծաղրում են Սահկաշվիլուն: Գուցե Ռուսաստանի պես բազմազգ ու մեծ երկրին պետք է նման մեկը, որ այդ երկիրը չմասնատվի, բայց դա առիթ չէ հարևան երկրի նախագահին ամեն պատեհ-անպատեհ առիթով ստորացնելու: Եվ այդ ռուսական ստոր պրոպագանդան ներմուծվում Է նաև մեր երկիր: Հա նենց չի, որ Սակաշվիլու օրոք Վրաստանում ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լիներ, բայց միանշանակ է, որ նա ընտրված է իր ժողովրդի կողմից: Միանշանակ է, որ ստեղծված է մեխանիզմ, որով վրացին կարողանում է ընտրությունով իր երկրում հարց լուծել: Միանշանակ է, որ Վրաստանի բնակչության թիվն աճում է: Եվ ինձ համար միանշանակ է, որ մի օր Թիֆլիսի կենտրոնում Սահակաշվիլուն արձան են կանգնեցնելու, որպես մեծ նախագահ: Ուրախացնում է մի բան, որ նրա մեջ կարծես թե հոսում է նաև հայկական արյուն»: 

Այսպես. առանց կաշկանդվածության, ո՛չ ավել, ո՛չ պակաս Վլադիմիր Պուտինին Ալենը որակում էր որպես «չընտրված նախագահ», դա էլ բավական չէ, «ԿԳԲ-շնիկ գյադա»: Դեռ մե՜ծ հարց է, թե նրանց երկուսից ո՞վ է ավելի «գյադա»: Բառի բացատրությունը ահա՝ ծառա, սինլքոր, տմարդի, տականք, լակոտ, ժղ․՝ տղա:

Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ. Ալեն Սիմոնյանը, նրանց իշխանությունն ու հայ ազգն ընդհանրապես, անկախության տարիներին՝ հատկապես և Պուտինի կառավարման տարիներին՝ մասնավորապես երբեք այսքան ռուսակախյալ չի եղել: Ռուսաստանի «բերանին չի նայել» այնքան հնազանդ ու այնքան երկար, մինչև իր որակած «գյադան» կորոշի, թե պատերազմը երբ ու որտեղ կանգնի, գերիները երբ գան, կամ չգան, Ադրբեջանի հետ սահմանը որտեղ կսկսվի, որտեղ կվերջանա, ռուս խաղաղապահը ժպտա՞, թե մուննաթ գա Արցախ գնացող հայի վրա:

Իսկ գազի գի՞նը, իսկ լո՞ւյսի: Էլի այդ նույն «գյադան» է որոշում մեծ հաշվով: Տխուր է, չէ՞: Չէ՞ որ պողոսներին սեփական ստամոքսն է հուզում, ու միակ բանը, որ Ալենին ընտրած պողոսին փողոց կհանի՝ Ալենի ու Նիկոլի դեմ պայքարելու, հենց ստամոքսն է: Այդ բանալին էլ, փաստորեն, դժբախտաբար, այդ նույն «չընտրված նախագահ», «ԿԳԲ-շնիկ գյադայի» ձեռքում է: Շա՜տ բան է նրա ձեռքում, այնքան շատ, որ Ալենի կուռք Սաակաշվիլիին մի անգամ արդեն պատով գլխին է հագցրել: Այնքա՜ն շատ, որ Ալենի սիրելի Արևմուտքը մեկ դարձած «մի Ռուսաստանի» «հախից չի կարողանում» գալ: Լավ է դա, թե ոչ, քաղաքագետներին թողնենք:

Իսկ ո՞վ է Ալենը:

Ալենին ցանկացած մեկը կարող է փողոցում տեսնելիս ասել՝ «Բարև, բ..-ի տղա», հետո նա էլ գա ու հպարտությամբ այդ մասին ֆեյսբուքում պատմի, Նիկոլին պետք է փրկվել Հրայր Թովմասյանի գրիչի խայտառակ պատմությունից, հոգ չէ, Ալենը կգա ռոմանտիկ պատմություն պատմելու՝ իրեն «հետևից գրելու» մասին ու չի խորշի, պետք է «փշերի միջով աստղերին հասած» ընկերությունը ոտնատակ տալ, ի՞նչ խնդիր, ընկերությունս ո՞րն է, կարևորը ծառայողական մեքենա ունենալն է: Պետք է գերիներից հրաժարվե՞լ, Ալենը կխոսի այդ մասին ու տեսանյութ կտարածվի: Մի օր կխոսեն, կանցնի, ի՞նչ է եղել որ: Պետք է լրագրողների՞ն պատժել, ԱԺ-ից աթոռները կհավաքի, օրեր հետո էլ նույն լրագրողներին ամանորյա քեֆի կհրավիրի: Նա խորապես թքած ունի ամեն ինչի ու բոլորի վրա, կարևորը աթոռն է ու սեփական կյանքը, որը, հասկանում է՝ կկորցնի, եթե այդ նույն աթոռը տակին չլինի, լավագույն դեպքում՝ պիտի ճողոպրի երկրից:

Հայ հասարակությունն էլ թող չզարմանա, թե ինչու է Ռուսաստանն այս աստիճան անբարեհաճ դարձել մեր հանդեպ, այլ պարզապես նայի Հայաստանի քաղաքական վերնախավին՝ հատ-հատ: Նիկոլ Փաշինյան՝ վարչապետ, Ալեն Սիմոնյան՝ ԱԺ նախագահ, Հակոբ Արշակյան, Ռուբեն Ռուբինյան-հակառուս ԱԺ փոխնախագահներ, հակառուս Արտգործնախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար և այլն: 

Չոր հաշվով՝ իսկ ինչո՞ւ պետք է ՌԴ քաղաքական վերնախավը սատարի մի թիմի, որի առաջնային դեմքերից մեկը «գյադա» է անվանում ՌԴ ներկայիս ղեկավարին ու «չընտրված նախագահ»: 

Այո, վատ բան է քաղաքականությունը, և ամեն գյադա-գյուդա չպետք է լինի քաղաքականության մեջ, առավել ևս իշխանության, որովհետև պետությունը վերածում է իր պես գյադա-պետության: 

Ու մի փոքրիկ հարց՝ այսքանից հետո ո՞վ է գյադան...

Արմեն Սյունեցի