Սուրեն Պապիկյանի դիրքերն ամուր են, նա ՊՆ-ում որևէ կաշկանդվածություն չունի. իմքայլական պատգամավոր (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը որևէ ձևով կաշկանդված չէ պաշտպանության համակարգի պաշտոնյաների հետ, ինչը նորմալ է և նորմալ է, որ նախարարները տասնամյակներով աշխատելով այդ համակարգում, հազար ու մի կապվածություն ու կաշկանդվածություն են ունենում, իրենց թիմն են ունենում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։