Ժիրինովսկին հորդորել է ռմբակոծել Ուկրաինան Ամանորի գիշերը ժամը 4-ին, երբ բոլորն արդեն հարբած կլինեն
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Առաջին ալիքի եթերում կոչ է արել Ամանորի գիշերը ռմբակոծություններ սկսել Ուկրաինայի և արևմտյան երկրների տարածքում, գրում է Gazeta.ru-ն։
«Պետք չէ բոլորին ռմբակոծել: Բայց ընտրողաբար՝ ինչ-որ մեկին պետք է պատժել, ինչ-որ մեկին վախեցնել»,- ասել է Ժիրինովսկին:
Քաղաքական գործիչը նշել է, որ եթե զբաղեցներ Ռուսաստանի նախագահի պաշտոնը, ինքն էլ Ուկրանիան ռմբակոծելու հրաման կտար. գիշերը ժամը 4-ին, երբ բոլորն արդեն հարբած կլինեն: