Երևանի ավագանին քաղաքապետի առաջին տեղակալ ընտրեց Լևոն Հովհաննիսյանին
Երևանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:
Քվեարկությանը մասնակցեց ավագանու 41 անդամ, որից կողմ քվեարկեց 37-ը, դեմ 1-ը, ձեռնպահ՝ 3-ը: