Այս մանդատը կհանձնեմ նրան, ում երևանցին կընտրի արդար ընտրություններով. Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց, թե ինչ է անելու երևանցու կողմից իրեն վստահված մանդատի հետ:
Նա նկատեց, որ մինչ օրս աշխատելով թափանցիկ ու նիստերին բերելով բացառապես երևանցիների կողմից հնչեցված ահազանգերն ու խնդիրները՝ պարտավոր է համարում այսօր էլ հաշվետվություն ներկայացնել, թե իր գործունեությունն ինչպես է տեղի ունեցել և ինչու:
«Ես միացել եմ «Իմ քայլին», քանի որ այն գլխավորում էր Հայկ Մարությանն, ում հետ պայքար էի անցել Երևանի փողոցներում և գիտեի, որ իր սիրտը իսկապես Երևանի համար ցավում է: Սակայն որոշ հարցերում պարզ դարձավ, որ երևանցու շահերը չի սպասարկվել»,-ասաց Աբգարյանը: