Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 5,4 միլիոնի
Դեկտեմբերի 28-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 281 838 851-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 1,500,559։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,422,991 մարդ, ապաքինվել է 251,213,248 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (53,737,689), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,799,691), 3-րդը՝ Բրազիլիան (22,246,276), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (12,209,991) և Ռուսաստանը (10,415,230):