Կրակոցներ՝ ԱՄՆ-ում. կա 5 զոհ և 2 վիրավոր
Առնվազն հինգ մարդ է զոհվել երկուշաբթի օրը Դենվերում և Կոլորադոյի մերձակայքում գտնվող Լեյքվուդում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Fox News-ին հղումով։
Դենվերի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Փոլ Փայզենի խոսքով՝ քաղաքի տարբեր հատվածներում կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ, երկուսը վիրավորվել են։ Կրակոցների հետևանքով երկու մարդ զոհվել է նաև Լեյքվուդում, որտեղ անհայտ անձը կրակել էր ոստիկանի վրա;
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն;