ԱՄՆ-ն 2022թ.-ին պաշտպանական ոլորտի համար կհատկացնի 770 միլիարդ դոլար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2022 թվականի երկրի պաշտպանական բյուջեն՝ մոտ 770 մլրդ դոլարի չափով, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այն նշում է, որ «նախագահը ստորագրել է օրենքը» հատկացումները 2022 ֆինանսական տարվա համար, հիմնականում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության և ռազմական զարգացման ծրագրերի, ԱՄՆ էներգետիկայի նախարարության ազգային անվտանգության ծրագրերի և հետախուզական ծրագրերի համար»։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հաստատել էին շուրջ 770 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է 300 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի զինված ուժերին, 4 միլիարդ դոլար՝ եվրոպական պաշտպանական նախաձեռնությանը և ևս 150 միլիոն դոլար անվտանգության քաղաքականության ոլորտում մերձբալթյան երկրների հետ համագործակցության համար։