Թուրքիան շատ կարևոր խաղացող է տարածաշրջանում. Ղարիբաշվիլի
Անկասկած, Թուրքիան շատ կարևոր խաղացող է տարածաշրջանում։ Մենք Թուրքիայի հետ ունենք շատ սերտ, բարեկամական և եղբայրական հարաբերություններ։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Թուրքիային Վրաստանի ռազմավարական գործընկեր անվանելով՝ Ղարիբաշվիլին խոսել է նաև նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունների մասին. «Մենք բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ ենք ունեցել ինչպես ուղիղ, այնպես էլ հեռախոսային, մեր հարաբերություններն անկեղծ են»։
Վարչապետը նշել է, որ վրաց-թուրքական հարաբերությունները պետք է պահպանվեն, ամրապնդվեն ու խորացվեն. «Թուրքիայի նախագահն ու ես անում ենք հնարավոր ամեն ինչ այդ ուղղությամբ»։