ՊՊԾ-ի ծանոթ տղերքից մի քանիսն ասեցին՝ ախպոր պես, հերթական հիմարությունն ա դուրս տվել. Բաբայանը՝ Փաշինյանի՝ մեքենան ճանապարհին փչանալու հայտարարության մասին
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հստակ է և անքննելի. եթե պետության ղեկավարի մեքենան ճանապարհին փչանում է, ապա անմիջապես պետք է փոխվի անվտանգության ապահովման և սպասարկման ամբողջ ծառայության կազմը:
Խոսեցի ՊՊԾ-ում ծանոթ տղերքից մի քանիսի հետ, ասեցին՝ ախպոր պես, հերթական հիմարությունն ա դուրս տվել»։