Ժամանակավրեպ էր այդ մեքենայի ձեռքբերումը․ Հրաչյա Սարգսյանը՝ ԱԺ նախագահի նոր մեքենայի մասին
Ես կարծում եմ, որ ժամանակավրեպ էր այդ մեքենայի ձեռքբերումը։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադառնալով ԱԺ նախագահի համար գնված նոր ավտոմեքենային՝ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Թե կոնկրետ ինչ մեքենա պետք է լինի, ինչ մակնիշի, կարծում եմ, որ դա քննարկման առարկա պետք է լինի։ Ես չգիտեմ այդ ծախսը իրականացնելը որքանով էր արդյունավետ, որքանով ոչ, դա պետք է կառավարչական գնահատական տալ»,- ասաց Սարգսյանը։
Նա ասաց, որ անձամբ ինքը վարել չգիտի և ծառայողական մեքենայից կշարունակի օգտվել։
Քաղաքապետը հայտարարեց, որ պարգևավճարներ չի ստանալու, բայց նախկինում, երբ աշխատավարձերը ցածր էր, ստացել է պարգևավճարներ։