Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Հայկական երկու հանրապետությունները արդեն վաղուց հատել են «կարմիր գծերը» և գտնվում են կործանման եզրին. Արցախի ԱԺ պատգամավոր

Այս ազգադավ իշխանությունների՝ օր առաջ հեռացումը ոչ միայն Արցախին է պետք, այլև հայկական զույգ պետություններին: Այս մասին «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» օրակարգով հրավիրված ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

ՀՅԴ պաշտոնական կայքում ներկայացված է Մոսիյանի ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի գործընկերներ,

«Ժամանակին՝ տարիներ, ամիսներ առաջ, երբ խոսում էինք, որ չի կարող այս երկրին բարիք բերող «փողոցային իշխանություն» լինել, մարդիկ ոգևորված հեղափոխության, իսկ իրականում հեղաշրջման գաղափարներով, մոռանում էին, որ իշխանության գալու հենց առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով սկսել է խփել հայկական զույգ հանրապետությունների համար ամենակարևոր օղակներին՝ հայ եկեղեցուն, ազգային բանակին, ազգային կուսակցություններին, համազգային միասնությանը: Երկիրը բաժանելով «սև-սպիտակների», նույնը տեղափոխեց Արցախ, հիմա տեղափոխում է Սփյուռք։

Սին ու մտացածին է այն մտածելակերպը, որ եթե մենք լռենք, սպասեք, միգուցե ինչ-որ հարաբերություններ հետագայում կարող են կարգավորվել: Ոչ: Վարչապետի այնօրվա հարցազրույցում «կարմիր թելի» պես մի մեսիջ է անցնում: Երբ մի քանի ամիս առաջ ասել ենք, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, մարդիկ տարակուսանք էին հայտնել՝ կարող է լավ չեք հասկացել: Էլ ի՞նչ է պետք, որ հասկանանք: Եթե Հայաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելում Արցախի Հանրապետություն, եթե Արցախի Հանրապետության ամենանվիրական օրերից մեկի՝ անկախության տոնի ժամանակ, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելում, իսկ որոշ պաշտոնյաներ նախընտրում են հանգիստն այդ օրն ուրիշ տեղ անցկացնել:

Եթե ամեն անգամ, բավարարվելով սոցիալական, հումանիտար խնդիրների լուծմամբ, ոչ մի քաղաքական հարց չի բարձրացվում, եթե պատերազմից հետո «Արցախի Հանրապետություն» տերմինը դուրս է եկել Հայաստանի քաղաքական ղեկավարության լեքսիկոնից: Եթե այսքանը մեզ համար բավարար չէ, ուրեմն կամ կույր ենք կամ էլ մեզ կույրի տեղ ենք դրել: Սա է իրականությունը, իսկ իրականությունից փախչել չի լինի:

Այս ազգադավ իշխանությունների՝ օր առաջ հեռացումը ոչ միայն Արցախին է պետք, այլև հայկական զույգ պետություններին: Երբ ասում ենք՝ պարտված իշխանությունները պետք է հեռանան, դա իշխանափոխության համար չենք ասում, չի կարելի ծնկաչոք գնալ բանակցությունների և ամեն օր կատարել նոր զիջումներ: Այստեղ հայտարարել Արցախը Հայաստան և վերջ: Որոշ ժամանակ անց ասել՝ բա ադրբեջանցիները: Այս իրար հակասող մանիպուլյացիաները, ոչ ադեկվատ պահվածքը ցույց է տալիս, որ իրականում հայկական երկու հանրապետությունները արդեն վաղուց հատել են «կարմիր գծերը» և գտնվում են կործանման եզրին:

Բայց այսքանի հետ միասին մի լավ լուր ունեմ հայտնելու: Տարիներ, տասնամյակներ, հազարամյակներ շարունակ այս ժողովուրդն ապրել է այս հողում և շարունակելու է ապրել: Դիմագրավել է բազմաթիվ մարտահրավերների և ես հույս ունեմ, որ այս հերթական մարտահրավերը՝ «նիկոլ փաշինյան արհավիրք» մարտահրավերը մեր զույգ հանրապետությունների ժողովուրդը հաջողությամբ կդիմագրավի»: