Դիահերձարանի բետոնապատ հատակն ու սառը պատերը կարող են հավելյալ զնգուն-զրնգուն դարձնել Նիկոլ Փաշինյանին գովաբանող և փառաբանող կենացները․ Ղազարյան
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և իշխանական վերնախավը պատրաստվում են Ամանորի խրախճանք անցկացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Այն մարդկանց դեպքում, ում մեղքով տեղի է ունեցել ավերիչ, կործանարար պատերազմ, որին զոհ են գնացել հազարավոր երիտասարդներ և որի հետևանքով կործանվել են հայկական երկու պետականությունները, խնջույքի և խրախճանքի լավագույն վայր կարող են լինել Աբովյանի և Մարտունու դիահերձարանները, որտեղ մինչ օրս պահվում են Արցախյան պատերազմում զոհված մեր զինվորների անճանաչելի համարվող մասունքները։
Յուրաքանչյուր կում գինի խմելուց՝ նրանք կարող են զգալ մեր զոհված զինվորների արյան, նրանց որբացած երեխաների արցունքի, իսկ յուրաքանչյուր պատառ միս ուտելուց՝ նրանց անճանաչելի դարձած մարմնի համը։
Դիահերձարանի բետոնապատ հատակն ու սառը պատերը կարող են հավելյալ զնգուն-զրնգուն դարձնել Նիկոլ Փաշինյանին գովաբանող և փառաբանող կենացները»: