Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Մարդու շորի վրա մի կոճակ կա, որ չես օգտագործում, եթե դու քեզ հասցրել ես այդ կոճակի կարգավիճակին՝ ինչ ասեմ․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ Հայաստանը կորցրել է ամենամարտունակ բանակ ունեցող երկրի կարգավիճակը, ստացել ենք մի կարգավիճակ, երբ անընդհատ պաշտպանության կարիք ունենք: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ համագործակցության մասին հարցին։

Նա հիշեց իր նախագահության տարիները, երբ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում Ռուսաստանն ավելի շատ ծրագրեր ուներ ՆԱՏՕ-ի հետ, քան Հայաստանը, և ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդ կար։

Ռոբերտ Քոչարյանը հակառուսական և հակաչինական ծրագիր որակեց վերջերս ԱՄՆ-ի կազմակերպած Ժողովրդավարության համաժողովը։

«Մենք այստեղ ի՞նչ ունենք: Ինչ-որ մի 3 րոպեանոց անբովանդակային, անհասկանալի ելույթի համար մենք մտել ենք մի ֆորմատի մեջ, որը քո ռազմավարական դաշնակցի, որը քո երկրի սահմանների անվտանգությունն է ապահովում, մենք այդ երկրի դեմ կազմակերպված միջոցառման ինչի՞ ենք մասնակցում»,- նկատեց ՀՀ երկրորդ նախագահը՝ շեշտելով, որ ինքը չունի դրա բացատրությունը:

Նրա խոսքով՝ միջոցառումը փորձ էր վերակենդանացնել մի թրենդ, որը ժամանակին ԽՍՀՄ-ը փլուզվելուց հետո բավական հզոր ներուժ ուներ և այն ժամանակ միտքն այն էր, որ ամբողջը ժողովրդավարացնելով ավելի կանխատեսելի ու անվտանգ աշխարհ ունենալ, սակայն դրան հաջորդեցին աղետալի հետևանքներով գունավոր հեղափոխություններ:

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում սրումը երբ ուժեղանա և ծայրահեղ դրսևորումներ ստանա, այն ժամանակ Հայաստանին կարող են ոտքի տակ գցել, եթե չունենանք ուժեղ բանակ և ամուր անվտանգային համակարգ:

Քոչարյանը նկատեց, որ պատերազմից հետո իրավիճակ է փոխվել Հարավային Կովկասում, որը կարելի է բնութագրել տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերափոխում:

«Երբ Թուրքիան միացավ այս ամենին և Թուրքիա-Ադրբեջան տանդեմը լրիվ այլ բնույթ ստացավ, այլևս հավասար հեռավորություն պահել Հայաստանի ու Ադրբեջանի միջև և՛ դժվար է, և՛ ես համոզված եմ, որ նաև մի քիչ անհասկանալի է հայկական կողմի համար և չեմ կարծում, որ երկարատև առումով դա լավ բանի կարող է բերել, բայց այդ ձևաչափը դեռ չի փոխվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Իրենք դեռ չեն ադապտացրել իրենց գործունեությունն այդ նոր էլեմենտի հետ: Թուրքիայի դերը շեշտակի աճել է և շարունակելու է աճել: Ես ակնկալում եմ և համոզված եմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն երևի մշակման մեջ են, հաշվարկներ անում են: Բայց մենք չենք կարող ՌԴ-ից պահանջել, որ ավելի հայ լինեն, քան մենք: Մենք որպես դաշնակից երկիր պետք է չկորցնեինք մեր կարգավիճակն այս տարածաշրջանում»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ ՀՀ իշխանություններն ակնհայտ թուրքական շահերն են սպասարկում։

«Ես մի անգամ ասել եմ, որ եթե ՀՀ ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այս քայլերը»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նկատեց, որ գործող իշխանությունների օրոք երկրի կշիռը փոքրացել է և այս ամենի հետ միասին վերջիններս անհասկանալի ինչ-որ ձևաչափերի մեջ են մտնում:

«Գիտեք, մարդու շորի վրա մի կոճակ կա, որ չես օգտագործում: Օրինակ՝ վերնաշապիկի վերևի կոճակը, շալվարի վրա էլ այդպիսի կոճակներ կան: Եթե դու քեզ հասցրել ես այդ կոճակի կարգավիճակին, բայց մտնում ես նման պրոցեսների մեջ, ի՞նչ ասեմ։ Դու չպետք է գլուխդ կորցրած թռնես մի վագոնի մեջ, որը ուրիշ տեղ է տանում: Դա որևէ աղերս չունի քո ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի մասնակցության հետ, հիմա դու կողմնորոշվիր՝ դու որտե՞ղ ես»,-ընդգծեց նախկին նախագահը: