Ադրբեջանը և Իրանը վեց ամիսը մեկ քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունները պայմանավորվել են վեց ամիսը մեկ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել։
Այս մասին 2021 թվականի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով` այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բաքվում իր իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարը նաև նշել է, որ ևս մեկ պայմանավորվածություն կապված է Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարությունների մամուլի քարտուղարների միջև ինտենսիվ հաղորդակցությունների ստեղծման հետ։